
Լոռի բերդի համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանում «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն նախատեսում է անցկացնել Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Լոռի Բերդ, Կողես և Յաղդան բնակավայրերի վարչական տարածքում ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների առաջին փուլը։
Լոռի Բերդի համայնքապետարանը հանրային բաց լսումներին մասնակցելու նպատակով հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Շահագրգիռ անձինք քննարկվող հարցի վերաբերյալ մինչև 2021թ. հոկտեմբերի 28-ը ժամը 15:00-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ ուղարկելով loriberd.lori@mta.gov.am էլեկտրոնային հասցեին, Լոռի Բերդ համայնքի loriberd.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Լոռի Բերդի համայնքապետարան:

